Պրոբլեմն այն է, որ հայրենիքը մեզ համար նույնը չի, ինչ որ պետությունը: Այս մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում աշակերտների եւ ուսուցիչների հետ խարույկի շուրջ տեղի ունեցած զրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք անընդհատ ստիպված ենք ընտրություն կատարել հայրենիքի ու պետության միջեւ: Իմ ընկալումն այն է, որ մենք ընտրություն պետք է կատարենք պետության օգտին, որովհետեւ եթե մենք պետության օգտին չկատարենք ընտրություն, անընդհատ կկորցնենք: Հիմա ես այդ գաղափարն եմ փորձում անընդհատ առաջ մղել, հասկանալով, որ գուցե շատ պոպուլյար չէ: Մենք պետք է հայրենիք ու պետություն գաղափարները նույնականացնենք եւ նույնականացնենք այն 29800 քառակուսի կիլոմետրի վրա: Հետեւաբար իմ ընակմամբ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Մեր բոլոր պրոբլեմները, բացարձակ բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի եւ Արարատի արանքում: Պատմության այն դասը, որ ես համարում եմ, որ ստացել եմ, այն է, որ մենք պետք է այդ ընտրությունը կատարենք եւ այդ ընտրությունն է Հայաստանի Հանրապետությունը 29800 քառակուսի կիլոմետրի վրա»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ անկախ Հայաստանը երբեք դեմարկացված սահման չի ունեցել եւ ինքն ուզում է, որ այն կոնկրետացվի: