Օրերս Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ Չարլզ III-ի թագադրումը։ Սակայն այս նշանակալից իրադարձությունից մեկ ամիս էլ չանցած արքայազն Ուիլյամն արդեն պլանավորում է իր թագադրման արարողությունը: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուների՝ արքայազնն արդեն հայտարարել է, որ արարողության մեջ չի ներառի «ժողովրդի երդումը» եւ շատ ավելին, որը եղել է իր հոր տոնակատարության ժամանակ։ «Ոչ մի կերպ նա չի գնա այդ ճանապարհով կամ նման բան», - նշել է Ուիլյամի մերձավոր աղբյուրը:


«Նա իսկապես մտածում է, թե ինչպես հետագայում իր թագադրումն ավելի ժամանակակից դարձնել։ Նա կարծում է, որ 20 տարի հետո կամ երբ գա իր ժամանակը, թագադրումը պետք է միավորի Ազգերի Համագործակցության երկրներին ու ժողովուրդներին»,- վստահեցրել է աղբյուրը։ Եվ հուսով ենք, որ այս իրադարձությունն ամեն դեպքում այդքան շուտ չի լինի։

Մայիսի 6-ին տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի համար այս տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Չարլզ III-ի թագադրումը։ Սա 70 տարվա մեջ առաջին արարողությունն էր։ Միջոցառմանը ներկայացել է անգամ արքայազն Հարրին, բայց առանց Մեգան Մարքլի։