Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Հայաստանի Պրեմիեր լիգայում ֆուտբոլիստների վարձատրության մասին։

«Հայաստանում ընդամենը երկու-երեք ակումբ է առաջարկում իսկապես արժանավայել աշխատավարձ՝ ամսական մինչեւ 10 հազար դոլար, բայց այդքան ստանում են մի քանի խաղացողներ՝ հայկական չափանիշով աստղերը։ Իսկ միջին աշխատավարձը 3-4-5 հազար դոլար, ինչքան լսել եմ։ Կարծում եմ՝ Ռուսաստանում ֆուտբոլիստների մեծ մասն ավելի շատ է ստանում»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է championat.com-ը։


Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղում է 127 օտարեկրացի ֆուտբոլիստ, այդ թվում 17 ռուսաստանցի։