«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։ Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարող եք ծանոթանալ www.tna.am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ելնելով Օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ.
Մայրաքաղաքում.
«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
«ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր
«ՇԱՆԹ» ծրագիր
«Ա-ԹԻՎԻ» ծրագիր
«ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
«ՖՐԻ ՆՅՈՒԶ» ծրագիր
«ՆՈՒՌ» ծրագիր
«ԲՈՒՆ ԹԻ ՎԻ» ծրագիր
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր
«5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր
«21 ԹԻՎԻ» ծրագիր
«ԱՌԱՋԻՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱԼԻՔ» ծրագիր
«ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր
«ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր
«ՄԻՐ» ծրագիր
«ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր
ՀՀ մարզերում.
«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
«ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր
«ՇԱՆԹ» ծրագիր
«Ա-ԹԻՎԻ» ծրագիր
«ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
Մարզային ալիք
«ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր
«Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ: