«Ինտերը» այս մրցաշրջանում չորրորդ անգամ պարտության մատնեց «Միլանին»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հունվարի 18-ին Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Միլանին» հաղթել էր 3:0 հաշվով, փետրվարի 5-ին Իտալիայի առաջնության 21-րդ տուրում հաղթել էր 1:0, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անցած շաբաթ պարտության էր մատնել 2:0 հաշվով, պատասխան խաղում էլ առավելության հասավ 1:0 հաշվով։


Մեկ մրցաշրջանում չորս հաղթանակ «Միլանի» նկատմամբ «Ինտերը» տարավ պատմության մեջ երկրորդ անգամ։ Առաջինը եղել էր 1973-1974 թվականների մրցաշրջանում։

Առաջին անգամ չորս անընդմեջ հաղթական խաղում «Ինտերը» «Միլանից» գոլ բաց չթողեց։ Չորս հանդիպումներում էլ «Ինտերի» դարպասապահը կամերունցի Անդրե Օնանան էր։