Ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձի առթիվ հաղորդում է ստացել։ Այս մասին  հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը ուղարկվելու են Քննչական կոմիտե»,- ասացին վարչությունից։


Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, որ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին։

Մեզ հետ զրույցում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, որը եւս կազմակերպության անդամ է, հերքեց տեղեկությունը նշելով, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն առաջարկել է Աշոտ Փաշինյանին միասին գնալ «Եռաբլուր»։ Աշոտ Փաշինյանը համաձայնել է, նստել մեքենան եւ ընթացքից դուրս նետել իրեն։ Ըստ Գալեյանի՝ ինքը հասցրել է արգելակել մեքենան, Աշոտ Փաշինյանը վնասվածքներ չի ստացել եւ հեռացել է տարածքից։