Մադրիդի «Ռեալի» 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հույս է հայտնել, որ այս մրցաշրջանում կնվաճի Չեմպիոնների լիգայի 6-րդ գավաթը։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կհյուրընկալվի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

«Անհամբեր սպասում եմ հանդիպման մեկնարկին։ Ցանկանում եմ վայելել այդ պահը։ Ամբողջ թիմը գերմոտիվացված սպասում է առաջիկա դիմակայությանը։


Իհարկե, ես մտածում եմ Չեմպիոնների լիգայի 6-րդ գավաթի մասին։ Դա լրացուցիչ մոտիվացիա է, բայց «Ռեալն» ինքնին լավ մոտիվացիա է, անկախ այն բանից, թե որ մրցաշարում ես հանդես գալիս։ Մենք մոտ ենք պատմական նվաճման»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Մոդրիչը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել 2014, 2016, 2017, 2018, 2022 թվականներին։