Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնում, որը մեկնարկել է մայիսի 16-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 27-ը, ուկրաինացի բլոգեր Իլոնա Չեռնոբայը ակցիա է իրականացրել՝ ի պաշտպանություն ուկրաինացիների։

Իլոնայի զգեստը, որը հիշեցնում է Ուկրաինայի դրոշը, Կաննի կարմիր գորգին դարձել է կարմիր՝ հիշեցնելով ուկրաինացիների մասին, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայում եւ որոնց կարող են սպանել պարզապես Ուկրաինային հավատարիմ մնալու համար։


Իր Instagram-ում Իլոնան, ով ներկայացել է որպես ֆիթնեսի մարզիչ, հրապարակելով տեսանյութը գրել է, որ կատարել է «իր առաքելությունը»։

«Կաննի 76-րդ կինոփառատոնի կարմիր գորգի վրա ես դուրս եկա մեր դրոշի գույնի զգեստով եւ կարմիր ներկ լցրեցի ինձ վրա: Ես օգտագործեցի իմ հնարավորությունը եւ այս արարքով հիշեցրի, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Ես արեցի այն, ինչ պետք է անեի»,- նշել է նա՝ հավելելով, որ այժմ իրեն արգելված է մուտք գործել փառատոն եւ շատ այլ միջոցառումներ, բայց «արժեր»։