Ուկրաինայի Սումիի մարզի իշխանությունները հայտարարել են ՌԴ Բելգորոդի մարզին սահմանակից Ախտիի շրջանի մի քանի բնակավայրերի բնակիչների տարհանում, այստեղ այժմ իրականացվում է գործողություն ուկրաինական դիվերսանտների դեմ։ Այս մասին երեշաբթի տեղեկացրել են Սումիի մարզային ռազմական վարչությունում։
«Այդ համայնքներում իրականացվում են բնակիչների անվտանգության ապահովման միջոցառումներ, այդ թվում ցանկացողների տեղափոխում անվտանգ վայրեր։ Այդ համայնքներն ապահովված են փոախդրամիջոցներով»,- նշել է ռազմական վարչությունը Ֆեյսբուքի հաղորդագրությունում։
Ապրիլի 26-ին Ուկրաինայի Զինված ուժերի Միավորված ուժերի հրամանատարի օգնական Եվգենի Սիլկինը տեղեկացրել էր, որ Չեռնիգովի եւ Սումիի մարզերի սահմանամեձ բնակավայրերի բնակիչների մեծ մասն արդեն տարհանվել է։