Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին (նվիրված Դ.Մ. Կարբիշևին) մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Նորիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը և 97 կգ Խաչատուր Խաչատրյանը:
Արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը և 70 կգ Դավիթ Մարգարյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և 79 կգ Արեն Իսրայելյանը:
Հայաստանի երիտասարդական թիմը պատրաստվում է հունիսի 26-ից հուլիսի 2-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: