ՔՊ-ական պատգամավորները եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հունիսի 28-ից հուլիսի 5-ը կգործուղվեն Վանկուվեր(Կանադա):


ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը Կանադայում կմասնակցի
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին: