ՀՀ Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքում` ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 72 հաղորդման, որոնցից 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում, 5-ին թեժ գծով ստացված ահազանգերի հիման վրա:
Քննարկման արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) եւ 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։