ՀՀ ժամկետային զինծառայող, ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձնելու գործընթացի հիմնական խոչընդոտ է հանդիսանում պետական կապի բացակայությունը Ադրբեջանի հետ: Ասօր  ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Դա արվում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, այդ պատճառով գործընթացը դանդաղում է»,- նշեց նա:

Նախարարը նշեց, որ այսօր էլ պայքարում են, որպեսզի նա վերադառնա Հայաստան: Նա նաև հավելեց, որ տղան  իսկապես գիշերվա պայմաններում է  մորորվել:

Նախախարը խոստացավ, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում երբևէ չի լինի, և երեբեք նման բան չի եղել: «Մենք մինչև այսօր էլ չգիտենք , թե ինչպիսի ճնշումների տակ է նա, բայց մոտավոր պատկերացնում ենք»,-ասաց Սեյրան Օհանյանը: