Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ 1-15 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին այգու մուտքն անվճար կլինի։ Հայտնում են կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:
Հունիսի 1-ին այգում հետևյալ միջոցառումներն են նախատեսված՝
10:00-12:00- Անանիա Շիրակացու ճեմարանի սաների աշխատանքների ցուցահանդես,
11:00-15:00- ֆլեշմոբ, փուչիկներից կերպարների պատրաստում, պղպջակներով շոու, մուլտհերոսներ, արտ անկյուն, խորանարդիկներով խաղ, դեմքի նկարչություն, գիտափորձեր՝ Հարրի Փոթերի հերոսների հետ, հսկա փուչիկ,
11:30-13:00- տոնական միջոցառման բացում, պարային, երաժշտական համարներ,
12:00- Երգչուհի Մարիա,
13:00-14:00- Բեբուկ թատրոն,
13:00 - 15:30- «Ծիածան» վոկալ ստուդիա, «Արենի» պարային համույթ, դհոլահարների համույթ , «Ոսկե Ձայներ» երաժշտական կատարումներ, «Հեքիաթ-տիկնիկներ» պարային համույթ, «Դո Ռե Մի» վոկալ ստուդիա,«Ագապե» պարային համույթ ,«Գոլդ Սթար» պարային համույթ,
15:00- խաղավարներ, պղպջակ շոու, կրկես, աճպարարական համարներ,
11:00-17:00 – «Դոբրի»-ի կողմից կանցկացվի հյուրասիրություն, նկարչություն, զանազան հետաքրքիր խաղեր և այլ անակնկալներ,
16:00-17:30- թատերական ներկայացում: