ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենի հանձնումով ճանապարհների հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա: Այս մասին նա վստահություն հայտնեց Մոլոդովայի հայ համանքի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երասխից մինչեւ Կապան ճանապարհը չի կտրվի՝ ճանապարհի մի հատվածը Տիգրանաշենի հանձնումով Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքում եւ արդյոք 1975 թվականի քարտեզներով նախատեսվում է Տիգրանաշենի հանձնում:
«Մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ այդտեղ եղել է Քյարքի, մենք պետք է նայենք նաեւ իրավական հիմքերը, եթե քաղաքական առումով պարզվի, որ դա Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ դեռ փաստ չի, որ Ադրբեջանը ուզում է Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի: Եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ՝ այդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այդպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է, չկա տենց հարց: Եթե էդ ճանապարհը սենց չի կարա անցնի, սենց կարա անցնի, ոչ մի խնդիր չկա, իրականում մեր ճանապարհային ցանցն այնքան ենք զարգացրել, որ նման խնդիր չկա»,- ասել է նա:
Փաշինյանը շեշտում է, որ անկավների հարցը այնպիսին են սարքել, որ հանրության վրա հոգեբանական ճնշում են գործադրում:
«Կգնանք, նայենք, պարզվեց Ադրբբեջանինն է, դե յուրե էդ քարտեզով, քաղաքական մակարդակով ոչ մի խնդիր չկա, մենք ասում ենք, որ անկլավները ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը: Լավ, ճանապարհը սենց չգնա, սենց կգնա, էլ չեմ ասում, որ եթե Ադրբեջանն իրեն է ուզում, մենք էլ Արծվաշենն ենք վերցնում: Պետք չի թույլ տալ, որ այդ հարցով մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրվի»,- հավելեց նա:
Մանրամանսերը՝ տեսանյութում: