Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսեւորի երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով մամուլի համար։
«Կան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ։ Դրա համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսեւորի»,- ասել է Ալիեւը։
Ալիեւը նշել է, որ «Հայաստանն այն, ինչ պաշտոնապես հայտարարել է, պետք է ամրապնդի թղթի վրա, այն է՝ այն փաստը, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։