Ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը, որը մեծ բողոքի ալիք էր առաջ բերել Թուրքիայում, վերսկսել է երեքշաբթի օրը, որը ուղեկցվել է դատարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցերով, որի մասնակիցները մեղադրում են իշխանություններին սպանության պետական համակարգում գտնվող ազգային տարրերի հանցագործությունը թաքցնելու մեջ:
Ինչպես հիշեցնում է Reuters գործակալությունը, Հրանտ Դինքը սպանվել էր իրեն պատկանող Ագօս պարբերականի գրասենյակի մոտ 2007 թվականի հունվարին, ով զայրացրել էր ազգայնականներին երկրի 60,000 քրիստոնյան հայերի նկատմամբ կառավարության քաղաքականության քննադատության և հարևան Հայաստանի նկատմամբ դիվանագիտական դիրքորոշման պատճառով:
Նա բազմաթիվ անգամ հետապնդումների էր ենթարկվել «թուրքական ինքնությունը վիրավորելու համար»:
Ստամբուլի դատարանի շուրջ հավաքված 200 ցուցարարները բղավել են կարգախոսներ «մարդասպան պետությունը պետք է պատասխան տա» և «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և ցուցապաստառներ են բռնել թուրքերեն, հայերեն և քրդերեն: Նրանք գտնում են, որ Դինքը զոհ է դարձել գաղտնի ազգայնական խմբի կողմից, ով կապ ունի կառավարության հետ և որի նպատակն է նշանավոր լիբերալ մտավորականների և քուրդ առաջնորդների սպանությունը:
Դինքի ընտանիքը և նրա օժանդակողները մերժել են դատական հայցը, որ ամբաստանյալները եղել են քրեական հանցախումբի անդամներ և պնդում են, որ կառավարությունն է ներքաշված ահաբեկչական հանցագործության մեջ:
«Ով կարող է արդյունավետ կերպով վարել մարդասպանության հետաքննությունը,որտեղ պետության բոլոր մարմինները ներքաշված են»,- նշել է Դինքի ընտանիքը հայկական Ագօս պարբերականի կայքում հրապարակված նամակում:
«Մենք Դինքի ընտանիքը չենք մասնակցի մարդասպանության դատական գործի լսումներին, որոնք սկսվում են նորից և մեզ հեգնող պետական համակարգի խաղալիքը չենք դառնա»:
Նամակում նշվում է, որ դատարանները չեն պատասխանել ընտանիքի պահանջը ուսումնասիրել «Էրգենեկոնի» հետ կապ ունեցող մարդկանց կապը սպանության հետ:
«Մենք համոզված ենք, որ այս հանցագործության հետևում կանգնած են պետական, ռազմական գործիչներ, անվտանգության և ոստիկանության աշխատակիցներ,որոնք մինչև այժմ չեն հարցաքննվել: Պատասխանատվությունը դրվել է միայն երկուսից երեք մարդու վրա»,- նշված է Դինքի ընտանիքի նամակում:
Գործակալությունը նշում է, որ Օգուն Սալմաստը, ով սպանության ժամանակ եղել է 17 տարեկան, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման 2011 թվականին: Անցյալ տարի Յասին Հայալը դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երեքշաբթի օրը տեղի ունեցած դատական լսումների ժամանակ Հայալը հերքել է, որ ինքը ներքաշված է ինչ-որ քրեական կազմակերպության մեջ, որը կապ ունի սպանության հետ:
Գործակալությունը վերջում ավելացնում է, որ դատական լսումները կրկին հետաձգվել են այս անգամ տեղի կունենան դեկտեմբերի երեքին: