Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել են Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և հանձնաժողովի պատվիրակությանը Սիսիանի օդանավակայանում: Նրանք կմիանան Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ Լաչինի միջանցքում ծրագրված պարեկության համար:

Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի էջում: