Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «ուշադրությամբ հետևում է» Ռուսաստանում տիրող իրավիճակին և կապի մեջ է Եվրամիության այլ առաջնորդների և G7-ի գործընկերների հետ։

«Սա ակնհայտորեն ներռուսաստանյան խնդիր է», - գրել է Միշելը Twitter-ում:


Նա նաև վստահեցրել է, որ ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինային և նրա նախագահ Վլադիմիր Զելենսկիին «անսասան է»։