Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ուդինեզեի» դեմ խաղում ընդգրկվել է Միլանի «Ինտերի» լավագույն գոլերի տասնյակում Իտալիայի ավարտված առաջնությունում։
Տեսանյութը հրապարակել է իտալական Ա Սերիայի յութուբյան ալիքը։
Լավագույն գոլ է ճանաչվել 26-ամյա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի գոլը «Կրեմոնեզեի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Ինտերը» դարձել է Իտալիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Իտալիայի առաջնությունում գրավել է երրորդ տեղը, Չեմպիոնների լիգայում հասել է եզրափակիչ եւ պարտվել Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։
Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։