Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր երեկոյան Շիրակ հանրախանութի մոտակայքում, սեպտեմբերի 20-ի
հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս թաղային խուժանի կողմից ծեծի է
ենթարկվել Բարեւի շարժման ակտիվիստ, ԺՈՒԿ կուսակցության անդամ Վիգեն
Դավթյանը…

Վիգենի ձեռքից վերցրել են թռուցիկը, ապա իմացել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն
է հանրահավքի հրավիրողը, վիրավորել են Րաֆֆիին,, սեռական բնույթի
հայհոյանքներ են տվել Վիգենին ու խմբով ծեծել …

Թեւ կարծում եմ` Վիգենի նկատմամբ բռնությունը նախապես պլանավորած չի եղել,
բայց վստահաբար կարող եմ ասել, որ իշխանության հենարան հանդիսացող թաղային
խուժանի կեցվածքը նույնպես խոսում է ոհմակի անդամների պատային
հոգեբանության մասին…

Դեռեւս պարզ չի ոստիկանությունն ինչ որոշում կկայացնի. նախորդ չբացահայտված
ու չպատժված ծեծողների թիվը կավելացնի մի քանիսով, թե…»: