Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Բուենոս Այրեսի «Բոմբոներա» ստադիոնում մասնակցել է Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռամոն Ռիկելմեի հրաժեշտի հանդիպմանը։
45-ամյա Ռիկելմեն կարիերան ավարտել է 2015թ․ հունվարին։
Մեսին մեկ գոլ է խփել, Արգենտինայի հավաքականը պարտվել է 3:5 հաշվով։
Դրանից մեկ օր առաջ էլ Մեսին Ռոսարիո քաղաքում մասնակցել է Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսի հրաժեշտի խաղին։ «Նյուելս Օլդ Բոյզը» 7:5 հաշվով հաղթել է Արգենտինայի հավաքականին, որի կազմում Մեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Leo Messi at Juan Román Riquelme’s farewell game! pic.twitter.com/XEognXUhp4
— Leo Messi