Մեզ պետք է արդեն մտածել, որ կանգառներում համապատասխան էկրաններ լինեն, որպեսզի մարդիկ իմանան՝ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կանգառում կլինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի տեղակալը հանձնարարեց այս ուղղությամբ աշխատել։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ ներկայացրեց, որ արդեն ներդրվել է օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։
Բացի այդ, Հարությունյանը հայտնեց, որ բավական ծանր բանակցություններից հետո շաբաթ օրը գրավոր հաստատում են ստացել, որ Zhong Tong ընկերությունը պատրաստ է հավելյալ 30 ավտոբուս տալ նույն պայմանագրի շրջանակներում՝ առանց պայմանագրի փոփոխելու, այսինքն՝ առանց հավելյալ նոր վճարի։