Հուրգադայում հանում են նախկինում տեղադրված պատնեշները, որոնք պաշտպանում էին մարդկանց շնաձկներից, հայտնում է Al-masry al-youm-ը։

Իշխանությունները հետեւել են գիտնականների խորհրդին, որոնք ասում են, որ ցանցերը գրավում են միայն գիշատիչներին: Բանն այն է, որ պատնեշները լցված են ջրիմուռներով, որոնցով սնվում են ձկները։ Նրանց հոտերն իրենց հերթին գրավում են գիշատիչներին, իսկ հանգստացողները կարող են դառնալ շնաձկների պատահական զոհեր, ասել է Ծովային գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Մահմուդ Մաատին։


Միևնույն ժամանակ, իշխանությունները նախատեսում են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Կարմիր ծովի հանգստավայրերում. տեղադրել հինգ մետրանոց աշտարակներ ափամերձ ջրերը վերահսկելու համար և պատրաստել արագընթաց նավակ՝ հերթապահ փրկարարներով, որոնք կարող են առաջին օգնություն ցուցաբերել յուրաքանչյուր հանգստավայրում:

Բացի այդ, շնաձկների հարձակումը կարող է կանխել չիպավորումը, որի դեպքում ագրեսիվ գիշատիչների շարժին կհետևվեն արբանյակներից: