Շուշիի շրջանի 4 համայնքների 6 գյուղերը հունիսի 15-ից հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ։ Սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով Արցախի կառավարությունը հումանիտար օգնության երկու ծրագիր է իրականացրել ռուս խաղաղապահների միջոցով։ Այս մասին հաղորդում են Արցախի լրատվականից։
Կարմիր խաչի օգնությամբ նաեւ անհրաժեշտ դեղորայք է հասցվել համայնքներին։
Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանի խոսքով՝ գյուղում առայժմ չի եղել ծանր վիճակում գտնվող հիվանդ, որին շտապ Երեւան տեղափոխեին. «Բայց կան պլանային հիվանդներ, որոնք զննության կարիք ունեն կամ անալիզ հանձնելու»։
Անցած շաբաթ վերականգնվել է նախկինում գործող Բերդաձոր-Ստեփանակերտ երթուղին։ Այն գործելու է հստակ չվացուցակով՝ շաբաթը երկու անգամ սպասարկելով Շուշիի շրջանի 4 համայքների բնակիչներին։