Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Կուրբան բայրամի առթիվ այցելել է Հաթայ նահանգ եւ հանդիպել քաղաքացիների հետ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հաթայում այցելել է նաեւ Թուրքիայի միակ հայկական գյուղ Վաքըֆլըքյոյ, որը եւս փետրվարի 6–ի երկրաշարժի հետեւանքով վնասներ էր կրել։
Գյուղում Իմամօղլուին դիմավորել են հայ գյուղապետ Պերճ Քարթունը եւ հայ գյուղացիները։ Ստամբուլի քաղաքապետը շեշտել է, որ նախկինում շատ է լսել հայկական գյուղի մասին, սակայն առաջին անգամ առիթ ունեցավ այն տեսնել։ Նա նշել է, որ հայկական գյուղը երկրի հարստություններից մեկն է, այն պետք է ավելի գեղեցկացնել ։