Արարատի ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած 32-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է: Հայտնումեն ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: