ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ կառավարության քայլերը՝ հասնելու կայուն եւ արժանապատիվ խաղաղության Ադրբեջանի հետ եւ ապահովել էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը ամենուրեք: Այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը:
«ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը ամուր է եւ գնալով ավելի է ամրապնդվում եւ ես հպարտ եմ այն առաջընթացով, որին մենք հասել ենք երկկողմ կապերի ամրապնդման առումով: Իմ այստեղ գտնվելու ընթացքում մենք ընդունել ենք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ գործընկերների հետ աշխատել ենք կոմերցիոն եւ տնտեսական համագործակցության ոլորտում, ընդլայնել ենք մեր համագործակցությունը անվտանգության ոլորտում, օգնել ենք ամրապնդել ձեռքբերումները ժողովրդավարության մեջ»,-ասել է նա: