Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները կոլեկտիվ նամակով դիմել են երկրի քաղաքների փողոցներում զանգվածային անկարգությունների մասնակիցներին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը։

«Մենք ականատես ենք ժողովրդական ցասման, որի պատճառները հասկանալի են, բայց մենք չենք հասկանում դրա արտահայտման ձեւը։ Դուք կործանում ենք հայրենի երկիրը, ձեր քաղաքները, համայնքները, վայրերը, որտեղ կարելի է մեծանալ եւ լինել հայրենակիցների հետ»,- նշվում է ֆրանսիական L'Equipe-ում հրապարակված նամակում։


Ֆրանսիայում անկարգությունները սկսվել են 17-ամյա տղայի սպանությունից հետո։ Ճանապարհային ոստիկանը դիմահար կրակոցով սպանել էր վարորդին, որը չէր ենթարկվել նրա պահանջին, չէր արգելակել եւ դուրս չէր եկել ավտոմեքենայից։ Արդեն չորրորդ օրը շարունակվող անկարգությունների ընթացքում վնասվածքներ են ստացել 200 ոստիկաններ, 600 կարգազանց ձերբակալվել է։