Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը և ընդգծել կուսակցության ներգրավվածությունը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը:


Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ աջակցությունն է հայտնել Կառավարությանը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Զրուցակիցները քննարկել են առկա խնդիրների լուծմանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցեր: