Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխվելու ցանկություն չունի, գրում է իսպանական Marca-ն։
Փարիզյան ակումբը դիտարկում է 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը, եթե այս ամռանը վաճառի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։
Դեմբելեն կատալոնական ակումբից հեռանալու մտադրություն չունի եւ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։