Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխտանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը կտարված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը:

«Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետւից մի փոքր շուտ»,-ասաց նա:


Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված առաջին անգամ բացի խոսակցություններից մենք ունենում ենք նախագիծ այս տարվա վերջին, որը հնարավորություն ենք ունենում դնելու շինարարական մրցույթի,մ որի համար ունենք գումար հաջորդ տարի: Ես վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ նախագիծն ամբողջական ունենալու ենք»: