Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան մասնաճյուղի օժանդակությամբ կազմակերպած Կալիֆորնիայի պետական պաշտոնյաների պատվիրակության՝ Արցախ այցելության նորությունների ֆոնին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն Ղարաբաղ այցելելուց հետո կարգելվի նրանց մուտքը Ադրբեջան համաձայն` Բաքվի նոր քաղաքականության:

Ինչպես ադրբեջանական АПА գործակալությանն է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը, Ադրբեջանի դիրքորոշումը «անօրինական» այցելությունների նկատմամբ ակզբունքային է մնում:

Այցի նախօրեին Կալիֆորնիայի թուրք-ազերիական համայնքը ուղարկել էր առցանց հրահանգներ օգնելու կանխարգելել ծրագրված այցը: Թուրք-ազերիական համայնքը նաև մեղադրել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին Ամերիկայի օտար քաղաքականությանը միջամտելու համար: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Լոս Անջելեսում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ով օգնել է կազմակերպել այցը նշել է.«Կալիֆորնիա նահանգի օրենսդրական պատվիրակության այցը Հայաստան երկար սպասված է և նորարարական զարգացում է: Մենք շատ ուրախ ենք, որ խոսնակ Պերեսը և օրենսդիրների երկկուսակցական խումբը մեր երկիր է ժամանելու Հայաստանի և Արցախի կառավարությունների հրավերքով»:

«Մենք հույսով ենք, որ իր ձևի մեջ առաջին առաքելությունը տևական ազդեցություն կունենա և կաջակցի Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիա նահանգի միջև քաղաքական կապերը ուժեղացնելու համար»,- ավելացրել է նա: