ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին առաջարկել է ուղիղ կապի միջոց ստեղծել՝ «սրընթաց փոփոխվող իրադարձությունները» քննարկելու համար, գրում է Sabah թերթը:
Բայդենի այս առաջարկը թերթը համարում է երկու նախագահների բանակցությունների կարեւոր արդյունք։
Sabah-ը հիշեցնում է, որ դեռեւս Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու եղած ժամանակ Բայդենը խոսել է Թուրքիայում ընդդիմության հետ համագործակցության մասին, որպեսզի ընտրությունների միջոցով հեռացնի Էրդողանին իշխանությունից, սակայն այժմ նա Թուրքիայի նախագահին իր բարեկամության մասին հիշեցնելու անհրաժեշտություն է զգում։