Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ներկա է եղել ամերիկյան «Ինտեր Մայամիի» մարզմանը, հանդիպել է նոր թիմակիցների հետ եւ բուժզննում է անցել, հաղորդում է ESPN-ը։
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի շնորհանդեսը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբում սպասվում է հուլիսի 16-ին, իսկ նորամուտը՝ հուլիսի 21-ին մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ խաղում։
Նախորդ օրը Մեսիին նկատել էին Մայամիի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս (լուսանկարում)։
Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջանը Մեսին անցկացրել է փարիզյան ՊՍԺ-ում՝ 75 խաղում խփելով 32 գոլ, կատարելով 35 գոլային փոխանցում, դառնալով Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։
«Բարսելոնայի» կազմում Մեսին դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր։