Արդեն 7 ամիս պաշարված Արցախում հումանիտար ճգնաժամը զսպելն օր օրի ավելի բարդ է դառնում։ Ներքին ռեսուրսների հաշվին, ասում են արցախցները, որոշ ժամանակ կկարողանան դիմանալ, բայց եթե Ադրբեջանը շարունակի լիակատար շրջափակման մեջ պահել Արցախն ու արգելել հումանիտար բեռների փոխադրումը, կարող է բառի բուն իմաստով սով սկսվել։

«Միրգ չունենք, եթե գյուղից էլ գալիս է, շատ թանկ է, իհարկե, գրեթե ոչ մեկը չի կարողանում գնել։ 2000 դրամից է սկսվում խնձորը, վարունգը՝ 1500, լոլիկը՝ 2500։ Միայն տավարի միս է վաճառվում, շատ թանկ է, թռչնամիս առհասարակ չունենք», հետ զրույցում ասաց Ասկերանի բնակչուհի Գայանե Չալյանը։


«Բրինձը, հնդակաձավարը, ձեթը, շաքարավազ վաճառքում չկան, ժամանակ առ ժամանակ տրվում են քաղաքացիներ։ Ալյուր ընդհանրապես չի տրամադրվում»,- նշեց Ստեփանակերտի բնակչուհի Մարիետա Շահնազարյանը։

Արդեն 7 ամիս պաշարված Արցախում հումանիտար ճգնաժամը զսպելն օր օրի ավելի բարդ է դառնում։ Ներքին ռեսուրսների հաշվին, ասում են արցախցները՝ որոշ ժամանակ կկարողանան դիմանալ, բայց եթե Ադրբեջանը շարունակի լիակատար շրջափակման մեջ պահել Արցախն ու արգելել հումանիտար բեռների փոխադրումը, կարող է սով սկսվել։

«Արցախցիները պետք է միավորվեն, եւ ոչ միայն աշխարհից ինչ-որ բան պահանջեն, այլ հենց մեզնից։ Ինչքան թույլ լինենք, այնքան մեզ թշնամին շատ կտանջի»,- ասաց Գայանե Չալյանը։

«Սա պատերազմի տեսակ է, մեզ դանդաղ մահվան են տանում»,- ասաց Մարիետա Շահնազարյանը։

Լիակատար շրջափակման հետեւանքով դեղատները մանկական կերեր եւ ծանր հիվանդությունների համար ցուցված դեղամիջոցներ չեն ստանում։ Հղիները վիտամիններ չընդունելու հետեւանքով պտուղը կորցնելու կամ թերհաս երեխա ունենալու լուրջ վտանգի առջեւ են։

Արցախում այս օրերին նաեւ վառելիքի սուր պակաս կա, ինչը գրեթե կաթվածահար է արել տրանսպորտի աշխատանքը։ Միջքաղաքային փոխադրումները օրը մեկ կամ երկու անգամ են իրականացվում. շրջանների բնակիչները շատ դեպքերում չեն կարողանում քաղաքներ հասնել։