Ամերիկյան «Ինտեր Մայամին» անցկացրել է թիմի նորեկներ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի եւ Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, 35-ամյա Սերխիո Բուսկետսի շնորհանդեսը, որը նախատեսվածից երկու ժամ ուշ է սկսվել հորդառատ անձրեւի եւ քամու պատճառով։
«Շնորհակալ եմ Մայամիիի բոլոր բնակիչներին այս ընդունելության եւ սիրո համար։ Ես երջանիկ եմ լինել այստեղ։ Եկել եմ միշտ մրցակցելու եւ հաղթելու ցանկությամբ, որպեսզի այս ակումբը շարունակի զարգանալ եւ հզորանալ։ Երջանիկ եմ, որ ընտրել եմ այս քաղաքը եւ այս նախագիծը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Մեսին «Ինտեր Մայամիում» հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։ Նրա նորամուտը սպասվում է հուլիսի 21-ին։
Nuestro 1️⃣0️⃣ en casa pic.twitter.com/wMLCFfp85I
— Inter Miami CF (@InterMiamiCF) July 17, 2023
Llegó nuestro 5️⃣ pic.twitter.com/cyvZAqX80g
— Inter Miami CF (@InterMiamiCF) July 17, 2023
Bienvenido a nuestra familia