Օրերս հայտնի դարձավ, որ երգչուհի Սիրուշոյին հրավիրել են ՀՀ դատախազություն:
Նրան կանչել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Մասնավորապես, Սիրուշոյին ուղարկված ծանուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Այս առնչությամբ երգչուհին ինստագրամի իր միկրոբլոգում նշել է, որ անկախ խոչընդոտներից, շարունակելու է երգել և ստեղծագործել: