Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն» Բոսնիա-Հերցեգովինայի Մոստար քաղաքում վերջին մարզումն է անցկացրել «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։ Խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական խումբը։ Գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կարլսենը։


Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Զրինսկին»։