Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» արձակուրդից վերադառնալուց հետո անցկացրեց առաջին ստուգողական հանդիպումը։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը մրցեց շվեյցարական «Լուգանոյի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։
Աչքի ընկան 20-ամյա իտալացի կիսապաշտպան Ջովանի Ֆաբիանը, 27-ամյա իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին եւ 21-ամյա իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոսիտոն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Ինտերը» հաջորդ շաբաթ կմեկնի Ճապոնիա եւ ընկերական հանդիպումներ կանցկացնի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» (հուլիսի 27) եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ (օգոստոսի 1)։