Բրյուսելում հանդիպման ժամանակ քննարկված հարցերից էր Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց 29 800 եւ 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա եւ առաջիկայում պետք է մենք կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա կողմերի ինքիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա։
Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին՝ վարչապետն ասաց, թե Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այդ թեմայով տրված խոստումները։
«Բայց մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի ու անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։