«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշարված Արցախի մարդիկ կիսաքաղցած են։ Փողոցներում, հերթերում ուշաթափվում են։ Երեկ Ստեփանակերտի փողոցում հղի կին է ընկել։ Նրան շտապօգնությունը տարել է հիվանդանոց, որտեղ ոչ մի միջոց չկա՝ բուժօգնություն ցույց տալու։ Նախօրեին էլ մի տարեց տղամարդ էր վատացել հացի հերթում։ Պատճառը թերսնվածությունն է։ Ստեփանակերտցիներից մեկը մեզ ուղարկեց իր 1 օրվա սննդի չափաբաժինը՝ 1 մեծ լոլիկ եւ 3 վարունգ։
«Այսքանի համար 1800 դրամ եմ վճարել։ Մի օր սրանով պետք է ձգեմ»։ Իսկ հաց առե՞լ եք։ «Այո, 2 բուխանկա հաց եմ կարողացել գնել։ Բայց աղ չկա։ Հացն առանց աղի են թխում»։ Տներում նույնպես աղը վերջացել է։ Խանութներում լիակատար դատարկություն է։ «Ընդհանրապես ոչ մի բան չկա խանութներում, որը որ բաց է, մենակ ալկոհոլ է վաճառում, առանց չափազանցության»։ Գյուղերում բանջարեղեն կա, բայց քաղաք հասցնել չեն կարողանում` վառելիք չկա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում