Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հաղթական գոլի հեղինակ դարձավ «Ինտեր Մայամիում» նորամուտի խաղում։


Ամերիկյան թիմը Լիգաների գավաթի (Leagues Cup, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի թիմերի մասնակցությամբ) խաղում մրցեց մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Լիոնել Մեսին ՄԼՍ-ը ներկայացնող թիմի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 54-րդ րոպեին։ Հաղթական գոլը նա խփեց ավելացված չորրորդ րոպեին տուգանայինից։

«Ինտեր Մայամիում» նորամուտը նշեց նաեւ Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող Սերխիո Բուսկետսը։