Տեղի է ունեցել ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Ռումինիայի «Ֆարուլի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:
Փոխչեմպիոն «Փյունիկը» շվեդական «Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» եւ չեխական «Բոհեմիանսի» զույգի հաղթողի հետ:
«Արարատ-Արմենիան» հունական «Արիսին» արգելքը հաղթահարելու դեպքում՝ կխաղա Կիեւի «Դինամոյի» հետ։
Հունգարական «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Ալաշկերտը» կմրցի ավստրիական «Ռապիդի» հետ:
Երրորդ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 10-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 17-ին: