Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող, ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ Լիոնել Մեսին կարիերայում գոլ է խփել 100 տարբեր թիմերի։

100-րդը «Ատլանտա Յունայթեդն» էր, որը ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Ինտեր Մայամիին» պարտվել է 0:4 հաշվով։ Մեսին դարձել է դուբլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։


«Ինտեր Մայամին» նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։