Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Շվեդիայի Կալմար քաղաքում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Փյունիկը» «Կալմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումից առաջ անցկացրել է նախախաղային մարզում։
«Կալմար» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։
«Կալմար» (Շվեդիա) - «Փյունիկ» (Հայաստան) հանդիպումը կսպասարկեն հյուսիսիռլանդացի մրցավարներ։
Գլխավոր մրցավարն է Իան Մաքնաբը։ Նրան կօգնեն Ստեֆեն Բելը եւ Ադամ Ջեֆրին։ Չորրորդ պաշտոնյան է Կրիստոֆեր Մորիսոնը։