Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նրանք դիվանագետներին հեռվից ցույց են տալիս սահմանը, իսկ բեռնատարները գտնվում են ճանապարհին կանգնած:
Նշենք, որ արդեն երրորդ օրն է, որ 400 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում եւ սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ: