Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին կհեռացնի թիմից հաջորդ մրցաշրջանում, եթե նա չերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է Foot Mercato-ն։


Մբապեն հեռացվել է ՊՍԺ-ից կազմից։ Նա չի մեկել իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հետ Ճապոնիա։

24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն անվճար տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

ՊՍԺ-ն պատրաստ է մեկ մրցաշրջանով վարձակալության հանձնել Մբապեին, որի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» եւ անգլիական «Լիվերպուլը»։