Ակնհայտ սուտ է, այդպիսի բան չկա, որ զորահավաքը կամ բանակի համալրումը պատերազմի ժամանակ կասեցվել է, այդպիսի բան չի եղել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ չարչրկված խոսակցություն կա, որ պատերազմի 4-րդ օրը դիտավորյալ զորահավաքը կանգնեցվել է:
«Համալրումն իրականացվել է պատերազմի ամբողջ ընթացքում, անգամ հետո:
Կարծում եմ՝ այդ շհարկումը կապված է կավարոկան ջոկատների ներգրվման կամ չներգրավման հետ: Պաշտոնական զորահավաքը երբեք չի դադարեցվել: Ո՞նց կարող էր նման բն լինել, երբ մեր զինված ուժերը գրեթե կրկնապատկվեցին»,-ասաց նախկին նախարարը:
Նա նկատեց, որ նոր զորակոչվողների ներդաշնակման շրջանը եղել է, բայց եղել է կարճ. «Որքան հնարավոր է, մենք ընթացքում երկարացրեցինք այդ ժամանակը: Եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային խնդիրները պրոբլեմ են եղել: