Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է նոր մրցաշրջանում իսպանացի Չավիի գլխավորած թիմի առաջնահերթության մասին։
«Անցած մրցաշրջանում առաջնահերթությունը Իսպանիայի առաջնությունն էր, նոր մրցաշրջանում եւս առաջնահերթությունը կլինի Լա Լիգան։ Բայց մենք կցանկանայինք ավելի լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ լինել ֆավորիտների թվում, բայց իսպանական լիգան առաջին տեղում է»,- Լապորտայի խոսքը մեջբերում է CNN-ը։
Կատալոնական թիմն անցած մրցաշրջանում նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, սակայն Չեմպիոնների լիգայում չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»